«Ելք»-ի պատգամավորները միջնորդել են Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու հարցով
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը երաշխավորություն են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն գործով անցնող Գևորգ Սաֆարյանի խափանման միջոնորդությունը փոխելու հարցով միջնորդություն են ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը: