«Կամակատար» մատուռի մոտ մեքենան այրվել է
Հունիսի 5-ին՝ ժամը 23:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի վերջնամասում գտնվող «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 23:57-ին:
Ամբողջությամբ այրվել է «SEAT» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: