Վթարի պատճառով դադարեցվել է ջրամատակարարումը Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Խոսրովի անտառ-արգելոցում «Ջերմանիս» ջրատարի վրա առաջացած վթարի հետևանքով, ս.թ. հունիսի 6-ին ժամը 08.30-20.00 դադարեցվել է Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար եւ Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: