Norway Chess. Արոնյանը միավորը կիսեց Կարյակինի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Altibox Norway Chess սուպերմրցաշարը:
7-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցել է Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիան ավարտվել է 39-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով: Տուրի ևս մեկ պարտիա ավարտվել է: Միավորը կիսել են նաև Սոն ու Մամեդյարովը:
Այս տուրից հետո Արոնյանը 3.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Նույնքան միավոր ունեն նաև Մագնուս Կարլսենը և Ուեսլի Սոն: