Բելգիայում հայեր են բերման ենթարկվել ոստիկանություն թենիսի պայմանավորված խաղերի գործով
Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել 13 կասկածյալների թենիսի պայմանավորված հանդիպումների գործով, հաղորդում է AP-ն։ Քրեական խմբավորման անդամները Բելգիայի և Հայաստանի քաղաքացիներ են, որոնք կասկածվում են 2014 թվականից թենիսի պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ։
Մրցախաղերը եղել են Futures և Challenger շարքի մրցաշարերում, որոնց մասնակցում են հիմնականում պատանի և երիտասարդ խաղացողներ։ Ընտրվել են այնպիսի մրցախաղեր, որոնք չեն հեռարձակվել և չեն տեսագրվել։
Խարդախության միջոցով ստացված գումարները դուրս են բերվել Բելգիայից։ Այդ երկրի իրավապահները այս գործով համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի և Սլովակիայի գործընկերների հետ։