2017-ին որքա՞ն գումար է ծախսվել սոցիալական և առողջապահության ոլորտներում
2017 թվականի բյուջեում «սոցիալական պաշտպանություն» բաժինը ամենամեծն է ծախսերի կառուցվածում. այս ուղղությամբ օգտագործումը կազմել է 409 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 27,2 տոկոսը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, առողջապահության ոլորտում եւս քիչ միջոցներ չեն ծախսեր չեն կատարվել, բյուջեի 5,5 տոկոսն ուղղվել է այս ոլորտին, որը կազմել է 83 մլրդ դրամ. դա կազմում է ՀՆԱ-ի 1,5 տոկոսը:
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն 2017 թվականին 71 ծրագիր է նախատեսել իրականացնել, այդ թվում պահուստային ֆոնդից են միջոցներ նախատեսվել: Նախարարության համար նախատեսված միջոցները եղել են 11,8 մլրդ դրամ կամ կատարողականը եղել է 91,73 տոկոս, իսկ սոցիալական ապահովության պետական ծառայության համար նախատեսվել է348 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 99,78 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա ընդգծեց, որ առողջապահության նախարարության կողմից 2017-ին իրականացվել է 64 ծրագիր: Ընդհանուր առմամբ, 83,2 մլրդ դրամ է կազմել ծրագրային ցուցանիշը, իսկ կատարողականը կասմել է 97,3 տոկոս: