Քիմ Քարդաշյանն անվճար կբաժանի իր ապրանքները
KKW Beauty կոսմետիկայի բրենդի ինստագրամյան էջում Քիմ Քարդաշյանը հետևորդներին հայտնել է նոր մրցույթի մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակիցը որոշել է անվճար բաժանել մարմնագույն շրթներկի մի ամբողջ շարք:
Ակցիայի պայմանների համաձայն՝ 8 գույնով շրթներկերը և 3 շուրթերի համար նախատեսված մատիտները հաղթել ցանկացողները պետք է հետևեն բրենդի էջին‚ լայքեն գրառումը և անվանեն շրթներկի իրենց սիրելի գույնը:
Այս պահին գրառումը հավաքել է 44.5 հազար լայք:
5 պատահական հաղթողների անունները Քիմ Քարդաշյանը կհայտնի այսօր: