Վանեցյանը հասել է արտակարգ իրավիճակների նախարարություն. ԱԱԾ-ում երկու դեպք է քննվում
Երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ պատասխանելով այն հարցին, թե՝ արդյո՞ք նախկին իշխանությունների օրոք չարաշահումներ եղել են:
«Այս պահի դրությամբ երկու դեպք է բացահայտվել, որը ուղարկվել է ԱԱԾ: Քննությունը շարունակվում է և ԱԱԾ-ն կբացահայտի բոլոր չարաշահումները»,- ասաց նախարարը: