Որքա՞ն գումար է հատկացվել ոստիկանությանն ու ԱԱԾ-ին 2017 թվականին
2017 թվականի պետական բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարությանը ճտված ցուցանիշով նախատեսված էր 12 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է ավելի քան 99 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, հիմնական ծախսերը կատարվել են փրկարար ծառայության համար, օգտագործվել է 8,6 մլրդ դրամ, կամ 99,81 տոկոսը. «Սեյսմիկ ծառայության համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 100 տոկոսով, որը կազմել է 796 մլն դրամ: Բացի այդ 394 մլն դրամ ծախսվել է նաև պահուստային ֆոնդից»:
Ոստիկանությանը 2017 թվականին բյուջեով նախատեսված է եղել տրամադրել 42,2 մլրդ դրամ, որը հետագայում ճշտվել է և դարձել 63,6 մլրդ դրամ. «Այստեղ առանցքային գործոն է եղել օրենքներով արտաբյուջետային միջոցներով շրջանառությունների ներառումը: Արդյունքում իրականացրած ծրագրերը կատարվել են 98,41 տոկոսով»,-ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը 18 բյուջետային ծրագիր է իրականացրել 2017 թվականին: Աշխատավարձի նպատակով օգտագործվել է ընդհանուր հատկացումների 69 տոկոսը կամ 43 մլրդ դրամ»:
Ոստիկանության դեպքում՝, ըստ նախարարի, հիմնական ծախսերը կատարվել են «հասարակական կարգ, անվտանգություն և դատակլան գործունեությունը» տողով: Այստեղ ծախսը կազմել է 61,6 մլրդ դրամ կամ 98,37 տոկոս»:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա 2017 թվականի բյուջեով ճշտված ծրագիրը կազմել է 20,3 մլրդ դրամ, որը կատարվել է 98,52 տոկոսով. «Դրանից շուրջ 20 մլրդ դրամը օգտագործվել է «ազգային անվտանգություն» տողով»,-ընդգծեց Ջանջուղազյանը: