«Մխիթարյանը գիտակցում էր՝ պատրաստ չէ այդ իրականությանը ո՛չ ֆիզիկապես և ո՛չ էլ հոգեպես». Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է‚ թե ինչու Հենրիխ Մխիթարյանը կանոնավոր կերպով չէր խաղում ակումբի կազմում և ինչպես տեղափոխվեց «Արսենալ»: Այս մասին գրում է «BBC»-ն:
«Որքանո՞վ է դժվար թիմում պահել խաղացողներին, ովքեր հիմնական կազմում դաշտ դուրս չեն գալիս: Բարդ չէ‚ այլ անհնար է: Հիմնական կազմում տեղ չունենալուն ֆուտբոլիստի արձագանքը կախված է նրա էությունից: Այն‚ թե ինչպես Մխիթարյանն արձագանքեց, տարբերվում է մյուսներից: Մխիթարյանը գիտակցում էր, որ պատրաստ չէ այդ իրականությանը, ընդ որում` ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանական առումով և ոչ էլ մրցակցության տեսանկյունից: Նրա համար դժվար էր հարմարվել ինտենիսվության այդ մակարդակին, քանի որ խաղերի միջև շատ կարճ էր ժամանակը և այդ կարճ ժամանակահատվածում նրա օրգանիզմի համար էլ վերականգնվելը դժվար էր»,- նշել է Մոուրինյոն: