Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը
Համաշխարհային մրցունակության ինդեքս-2017-2018-ի վարկածով Հայաստանը 3,7 միավորով ճանապարհների որակի վարկանշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած վարկանշային ցանկում ընդգրկվել է 137 երկիր: Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 բալանոց համակարգով:
Ադրբեջանը զբաղեցրել է 36-րդ տեղը՝ 4,8 միավորով, Վրաստանը՝ 82-րդ տեղը՝ 3,8 միավորով, Ռուսաստանը՝ 114-րդ տեղը՝ 2,9 միավորով, Ղազախստանը՝ 115-րդ տեղը՝ 2,9 միավորով, Թուրքիան՝ 30-րդ տեղը՝ 5 միավորով:
Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հաիթիում:
Լավագույնն են ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունները‚ Սինգապուրը‚ Շվեյցարիան‚ Հոնկոնգը‚ Նիդերլանդները‚ Ճապոնիան‚ Ֆրանսիան‚ Պորտուգալիան‚ Ավստրիան‚ ինչպես նաև ԱՄՆ-ն: