Մարդիկ, եկեք մեր մեջ սպանենք գազանին. սա անմարդկային է. նոր բնապահպանական սկանդալ
Մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մարդիկ, եկեք մեր մեջ սպանենք գազանին: Սա անմարդկային է, սա հումանիտար չէ, սա ամոթալի տեսարան է զոբսաշրջիկների առջև: Սա Գառնու տաճարի մուտքի մոտ է, հացի ու գաթայի կողքն են վաճառում: Զբոսաշրջիկը սա չի գնի, բայց մեր մասին ոչ ցանկալի կարծիք կձևավորի, կհասկանան, որ վայրենի ցեղ ենք: Բայց հին մշակույթ, պատմություն ունենալը չի նշանակում ամեն վազող բան սատկացնել, կաշին քերթել ու վաճառել:
ԱՄՆ-ի այն քաղաքում, որ ապրել եմ կարճ ժամանակ, նապաստակներն ու եղնիկները ազատ տեղաշարժվում էին իրենց հարմար արահետներով, հարակից անտառից գալիս էին քաղաքի այգիները, և մեկի մտքով չէր անցնում դրանց վրա անգամ մի քար նետել կամ վախեցնել: Դրանք մեր կողքին ապրելու իրավունքն ունեն: Ի՞նչ սրտով պետք է էս «քերթած մորթին» գցել ուսերին կամ կախել տանը որևէ հատվածում»: