«Հարց ունե՞ս». Գարիկ Մարտիրոսյանը ներկայացրել է Միխայիլ Գալուստյանի «վերադարձը» (տեսանյութ)
Դերասան Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ նոր հոլովակները, որտեղ նա հաղորդավար Ժորիկ Վարդանովի դերում է, շուտով կհայտնվեն Youtube–ում։ Այս մասին Instagram–ի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանը։
«Ժորիկ Վարդանովի հզոր քամբեքը։ Նոր սեզոն։ Միայն Youtube–ում, շուտով»,–գրել է Մարտիրոսյանը։
Տեսանյութում Գարիկը փորձում է շեղել Միշային:
Գարիկի հարցին` ո՞վ ես դու, Միշան, իրեն հատուկ ձայնով պատասխանում է. «Ես, ես Պյատիգորսկի թագավորն եմ, հարց ունեք»: