Փաշինյանը բացահայտում է իր անունով բացված ֆեյսբուքյան կեղծ էջերը
Վերջին շրջանում ֆեյսբուքյան շատ օգտատերեր իրենց գլխավոր նկարները փոխում են՝ տեղադրելով վարչապետի լուսանկարը: Բացի այդ, հայտնվել են կեղծ էջեր, որոնք Նիկոլ Փաշինյանի «անունից» կոչեր են անում, այդ թվում՝ չօգտվել «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետներից։
Նիկոլ Փաշինյանն այսօր «ինֆորմացիոն» պատերազմ է հայտարարել այդ էջերին՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրելով դրանք և գրելով․ «Հարգելի բարեկամներ, սա կեղծ էջ է. խնդրում եմ report անել It's a scam կետը նշելով։ Շնորհակալություն»։
Նիկոլ Փաշինյանն արդեն երկու նմանատիպ էջ է հայտնաբերել։