Առեղծվածային դեպք Գյումրիում. ռեստորանի նկուղում հայտնաբերվել է ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա տղամարդու դին
Երեկ հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 10:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ առավոտյան նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալրիր նկուղային հարկում տղամարդու կախված դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Էդգարը այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից: Մահացածը աշխատում էր Շիրակի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես՝ պանրագործ:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, պարզ կլինի քննության ընթացքում: