Ցույցեր և «հակացույցեր»՝ Ստեփանակերտում
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով:
Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո ստեփանակերտցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:
Դրան զուգահեռ «հակացույց» էր կազմակերպվել Վերածննդի հրապարակում՝ Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ: Այստեղ էլ ցուցարարները պահանջում էին, որ ուժայինների ղեկավարները մնան իրենց պաշտոններում: Այդ հավաքը սակայն արդեն դադարեցվել է: