Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացել թափանցիկ զգեստով. քննադատության հերթական ալիքն է բարձրացել (լուսանկար)
Քիմ Քարդաշյանի նոր զգեստը, որով նա հանրության մեջ է դուրս եկել և քայլել քաղաքի փողոցներով, դուր չի եկել շատ երկրպագուների: 37-ամյա աստղը երբեք չի ամաչել հագնել թափանցիկ զգեստներ և ներկայանալ պրովոկացիոն կերպով:
Զգեստի վրայից Քիմը ուսերին էր գցել երկար պիջակ, որը, սակայն, «չէր փրկում» իրավիճակը: Երկրպագուներից շատերը նրան քննադատեցին Instagram-ում, ասելով, թե ինչու նա այդ զգեստը չնախընտրեց Թրամփի հետ հանդիպման ժամանակ հագնել: