Ստեփանակերտում շարունակվում են բողոքի ակցիաները. պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները
Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով:
Արցախի ԱԺ-ի փոխնախագահը պատրաստվում է մեկնել Ստեփանակերտի ավտոկայան՝ հանդիպելու համար բողոքող քաղաքացիների հետ:
Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները առաջնահերթ պահանջում են ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները: