Ադրբեջանցի ահաբեկիչ հրամանատար է զոհվել
«Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբի սիրիական գավառում զոհվել է «Իսլամական պետության» ադրբեջանցի հրամանատարը:
Այս տարածքում հաճախակի են կատարվել ահաբեկչական հարձակումներ, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:
Իդլիբից արևմուտք ընկած հատվածում հատուկ գործողություններից մեկի ժամանակ հայտնաբերվել է ԻՊ-ի գաղտնի ճամբար, որտեղ որոշվել են հարձակման պլաններ: Հատուկ օպերացիայի ժամանակ զոհվել են ԻՊ-ի մի քանի բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում նաև ադրբեջանցի Աբու Ջամալ Ազեռին:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: