Արտառոց դեպք Երևանում
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների հերթապահ խումբը Վաղարշյան փողոցից մի քաղաքացու տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնություն ահազանգը հնչել է Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխաատու հերթապահ Միքայել Աղաբեկյանի կողմից, որտեղ էլ ահազանգել էին քաղաքացիները և հայտնել, որ տղամարդը կպել է «Nissan» մակնիշի 59 XX 555 համարանիշի ավտոմեքենային ու վայր ընկել:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ իրենք տեսել են, թե ինչպես էր քաղաքացին օրորվելով անցնում փողոցը, և դիպչելով կայանված Nissan-ին, վայր ընկնում:
Օպերատիվորեն ժամանած բժիշկներն էլ երբ նրան օգնություն էին ցուցաբերում, իսկ հետո տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Վախ, մորս արև, էս ո՞ւր եք տանում, էս ես ե՞մ, էս կարող ա՞ օդից ընկաք», երևի նկատի ունենալով բժիշկներին:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: