Նախկին տնօրենը գանգատվում է ճնշումներից
Շիրակի մարզի դպրոցական կրթական համակարգում տարբեր սխեմաներ են գործում, որոնց էությունը հանգում է պաշտոններին «կառավարելի» մարդկանց նշանակմանը: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը:
Այսպես, նրա խոսքով, Շիրակի մարզում մարդկանց այս կամ այն պաշտոնին նշանակելիս բանիմացությունն ամենեւին հաշվի չի առնվում, հաճախ նշանակել են մարդկանց, որոնք, որպես կանոն, իրենց վստահված ոլորտից ոչինչ չեն հասկացել, եւ սա վերաբերում է նաեւ կրթության ոլորտին: Ըստ որում՝ Շահբազյանը նշեց, որ այս գործում ակտիվ դեր է խաղացել Շիրակի նախկին մարզպետը, ինչպես նաեւ մարդիկ, որոնք պատասխանատու են մարզի կրթական համակարգի համար, ինչը բացասաբար է անդրադարձել կրթության որակի վրա: «2016 թվականին Շիրակի 31 դպրոցում սկսվել է տնօրեններին փոխելու գործընթաց, նրանց տեղում մրցույթի անցկացման ճանապարհով պետք է նշանակվեին նոր տնօրեններ՝ բացառությամբ Գյումրիի 38 դպրոցի, որտեղ նախկին տնօրենին փոխրաինեցին նորով»,- պարզաբանեց Շահբազյանը:
Ինչպես պարզվեց, Շահբազյանի փոխարեն նշանակվել է 42 դպրոցի փոխտնօրեն Արմինե Նիկողոսյանը, եւ նախկին տնօրենի հավաստիացմամբ՝ Նիկողոսյանը տեղյակ էր պատրաստվող վերադասավորումների մասին: Դրանից զատ, Շահբազյանը համոզված է, որ Նիկողոսյանին որոշակի երաշխիքներ են տրվել իր նշանակման վերաբերյալ:
Ինչպես պնդում է նախկին տնօրենը, դպրոցի կոլեկտիվն իրեն աջակցել է: Նրանք բազմիցս դիմել են Շիրակի մարզպետին եւ երկրի փոխվարչապետին՝ խնդրելով նախկին տնօրենին վերադարձնել, սակայն իրենց խնդրանքներն անլսելի են մնացել: Ավելին, ինչպես նշեց դպրոցի նախկին տնօրենը, ուսուցիչների եւ ծնողների վրա ճնշում է գործադրվել, սակայն դա ցանկալի արդյունք չի ունեցել:
Հարցին՝ չէր կարո՞ղ Շիրակի մարզպետի նման վերաբերմունմքը պայմանավորված լինել իր կուսակցական պատկանելությամբ, Շահբազյանը սկզբում խոստովանեց, որ ինքը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ է, այնուհետեւ ասաց, թե չի կարծում, որ իր փաստացի ազատումը պայմանավորված է կուսակցական պատկանելությամբ: Միաժամանակ, նա հայտնեց, որ ինքը Նիկողոսյանը ՀՅԴ անդամ է:
Հարկ է նշել, որ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նույնպես ՀՅԴ անդամ է: