Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո բողոքի ակցիա է ընթանում (լուսանկարներ)
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր՝ մայիսի 2-ին, ԱԱԾ հատուկջոկատայինների եւ քաղաքացիների միջեւ ծեծկռտուքի միջադեպից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում, նրանք փակել են քաղաքի կենտրոնական փողոցը:
Քաղաքագետ, Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է։ «Մարդիկ բողոքում են տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ։ Հավաքված մարդկանց մեջ արդեն հնչում է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հրաժարականի պահանջը։ Առաջին «դուխով» բացականչությունն էլ եղավ։ Մարդկանց մեջ քաղաքացիական համազգեստով ԱԱԾ-ականներ եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ կան»,-գրել է նա: