Եվրոպական երկրներում անձի ձերբակալման նպատակը դատարան ներկայացնելն է
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանում գործող քրեական դատավարության օրենսգիրքն ընդօրինակվել է Խորհրդային ժամանակահատվածի օրենսդրությունից, քանի որ օրենսգիրքը գրողներն եղել են հիմնականում դատավորներ, որոնք և՛ կրթությունը ստացել են, և՛ աշխատել են խորհրդային ժամանակահատվածում։
Ձերբակալման հետ կապված Եվրոպական զարգացած երկրների օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը լրիվ այլ տրամաբանությամբ են զարգացել, քան խորհրդային ժամանակաշրջանի իրավունքը, բանը նրանում է, որ խորհրդային ժամանակաշրջանում անձի ձերբակալումը պայմանավորված էր հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքներ ստանալու համար, մինչև դատախազը տա սանկցիա, իսկ մեզանում դատավորը տա որոշում կալանավորելու, մինչդեռ եվրոպական երկրներում անձի ձերբակալման նպատակը՝ դատարան ներկայացնելն է, որպեսզի վերջինիս նկատմամբ լուծվի խափանման միջոցի հարցը։
Եթե մենք ուզում ենք ունենալ զարգացող և արդար երկիր, մենք պետք է այս պրիզմայով դիտենք դատավարական գործողությունները։ Ժամանակն է եկել փոխենք մեր պատկերացումները և հեղափոխություն անենք մեր պետության իրավական դաշտում։ Իսկ հեղափոխությունից հետո հարցադրումներ՝ թե օրինական են ձերբակալել մարդուն չեն առաջանա, քանի որ դատավորն է որոշելու ձերբակալման օրինականության հարցը, մարդը ձերբակալվելուց հետո հնարավորինս շուտ պետք է տարվի դատավորի մոտ»։