Էդգար Մալաքյանն ու Պիզելին միացան ՀՀ ֆուտբոլի հավաքականին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Էդգար Մալաքյանը և Մարկոս Պիզելի արդեն ընտրանու ճամբարում են: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտբոլիստներն Ավստրիա են ժամանել այսօր՝ հունիսի 1-ին: Նրանք նաև հասցրել են մարզվել թիմակիցների հետ:
ՀՀ ընտրանին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ պատրաստվում է հունիսի 4-ին Ավստրիայում կայանալիք Մոլդովայի հետ ընկերական հանդիպմանը: