Լավ հանդիպում էր ՀՀ հավաքականի հետ. Յուրա Մովսիսյան (լուսանկարներ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպել է ՀՀ հավաքականի խաղացողների ու մարզիչների հետ: Նա լուսանկարներ է հրապարակել ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ: Ֆուտբոլիստը նաև գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Ավստրիայում լավ հանդիպում էր Հայաստանի հավաքականի հետ մինչև ծնկիս վնասվածքի բուժումը սկսելը»,- գրել է նա:
Շվեդական «Յուրգորդենում» հանդես եկող Մովսիսյանը մոտ 2.5 տարի դադարից հետո հավաքական էր հրավիրվել կրկին հավաքականի ղեկն ստանձնած Վարդան Մինասյանի կողմից: Նա պետք է մասնակցեր Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական խաղերին: Հավաքականի ուսումնամարզական հավաքից առաջ, սակայն, նա վնասվածք ստացավ և չկարողացավ միանալ թիմակիցներին: Վերջին անգամ Մովսիսյանը հավաքականում խաղացել է 2015 թ. հոկտեմբերի 11-ի Եվրո 2016-ի ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում: