«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հարցում կոռուպցիոն խնդիրներ կան. Ավինյան
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մի հատվածում, որտեղ շինարարությունն իրականացնում է չինական ընկերությունը, որակի հետ կապված խնդիրներ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ խնդիրը բավական խորն է» «Մեզ առաջարկվող լուծումներից մեկը ընդհանրապես այդ ընկերության հետ հանագործակցության կասեցումն է, բայց ես չեմ կարծում, որ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, պետք է ուսումնասիրվեն, որ ամբողջական պատկերը ստանալ: Դա երկար տարիների պատմություն ունի: Ես և ՊԵԿ-ի, և ոստիկանության հետ պետք է խորանանք խնդրի մեջ»:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Պետք է արագ լուծումներ տանք, որովհետեւ շուրջ երկու տարի այդ ճանապարհի կառուցումը տեղապտույտի մեջ է: Հյուսիս-Հարավ»-ի կառուցումը սերտորեն պայմանավորված է Իրանի եւ Վրաստանի հետ մեր տնտեսական և զբոսաշրջային հարաբերությունները: Պետք է մաքսիմալ արագ աշխատել»: