Գյուղնախարարը՝ «Երևան սիթիում» գյուղատնտեսական ապրանքների գնաճի մասին
Եթե պարզվի, որ գյուղատնտեսական ապրանքների շուկայում կա գնաճ ու այն արդարացված չէ, ապա շուկան վերահսկող մարմինները պետք է պատասխանատվություն կրեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից առաջ նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ում երեկվանից նկատվում է մսամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների գնաճ, Արթուր Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չէ դրանից. «Բայց վստահում եմ Ձեր խոսքին: Եթե այդպես է, ապա պետք է ուսումնասիրություն կատարել և եթե կա գնաճ, ապա պետք է պարզել՝ որքանով է այն արդարացված»: