Փաշինյանի շարժումը ժողովրդավարություն է բերել Հայաստանին. Վրաստանի փոխվարչապետ
Նիկոլ Փաշինյանի շարժումը ժողովրդավարություն է բերել Հայաստանին։ Այդ մասին Ախալքալաքում ընթացող հանդիպմանը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն։
«Մենք հետևել ենք հայաստանյան իրադարձություններին և հավաստիացել, որ Նիկոլ Փաշինյանի շարժումը ժողովրդավարություն է բերել Հայաստանին»- ասել է Վրաստանի փոխվարչապետը։
Նրա խոսքով, մեր երկու ժողովուրդները հնագույն ժողովուրդներ են, մենք աչքի ենք ընկնում մեր մշակույթով, համաշխարհային պատմության մեջ մեր ներդրմամբ։ «Չնայած մեր ձեռքբերումներին, եկանք ընդհանուր հայտարարի, որ դեռ շատ բան ունենք՝ խորացնելու բարեկամ երկրների հարաբերությունները», ասել է Ջանելիձեն։ Նա նշել է, որ թե Հայաստանը, թե Վրաստանը եզակի շանս ունեն միջազգային ինտեգրման ուղղությամբ։ «Հայաստանն ու Վրաստանը բազմաթիվ գործընկերային ծրագրերի մեջ են ընդգրկված, և ամեն ինչ կանենք, որ բարելավենք մեր քաղաքացիների կյանքը։ Վրաստանի բազմազանությունը մեր երկրի զարգացման մեծ գրավականն է»,- ընդգծել է Ջանելիձեն։
«Վրաստանը կառուցում է նոր երկիր, պարոն Փաշինյանն էլ նոր Հայաստան։ Մենք միասին կկառուցենք լավ ապագա մեր երկրների համար։ Սա կանենք բարեկամաբար,ե ղբայրաբար, ի բարօրություն մեր երկրների»,- ասել է Վրաստանի փոխվարչապետը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ընթանում է Ախալքալաքի մշակույթի լենտրոնում։