Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով «Երևան Սիթի»-ի մոտ գտնվող բարձրահարկի 6-րդ հարկից
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ գտնվող բարձրահարկ շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը: