Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
«Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի...

Արարատյան բակալավրիատի գնահատումն ու անաչառ վերլուծությունը անհրաժեշտություն է. «Այբ»-ը երկխոսության կոչ է անում

«Այբ» հիմնադրամը հայտնել է իր դիրքորոշումը ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հարցազրույցի հետ կապված:

Հիմնադրամի հաղորդագրության մեջ ասվում է, որ Արարատյան բակալավրիատի գնահատումն ու անաչառ վերլուծությունը անհրաժեշտություն է:

«Այբ» հիմնադրամի հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Երեկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի (ԱԲ) վերաբերյալ:

Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ: Այս կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:

1. ԱԲ ծրագրի իրականացման նպատակով «Այբ» հիմնադրամին 2015–2018 թթ. պետության հատկացրած և նախատեսած 2,5 մլրդ ՀՀ դրամը կազմում է 2015–2018 թթ. ՀՀ կրթության բյուջեի` 509 մլրդ ՀՀ դրամի մոտ 0,5 տոկոսը (ՀՀ կրթության բյուջեն՝ այստեղ): ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար 2015–2018 թթ. հատկացրել է մոտ 54 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ կրթության բյուջեի այս տողում են ԱԲ-ին (ԿԳԱԾ) տրված պետական հատկացումները` 2,5 մլրդ ՀՀ դրամը, որը կազմում է նշված բյուջետային տողով ֆինանսավորման 4,7 տոկոսը: Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար նախատեսված գումարները մասնավորաբար ուղղված են կրթության զարգացման և բարելավման տարբեր ծրագրերի, որոնք իրականացվում են այդ թվում մի շարք ոչ պետական կառույցների կողմից: Թեպետ նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների վերանորոգման կամ հիմնանորոգման պլանավորված ծախսերը նույնպես այս տողում են և կազմում են 17,5 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում` ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ պաշտպանության ծրագիրը), սակայն շինարարության և կրթության բովանդակության վրա կատարվող ծախսերը տրամաբանությամբ տարբեր բաներ են: Համանման ծախսեր կատարում է ցանկացած երկիր, որովհետև կրթության համար կարևոր է ոչ միայն եղածը պահպանելը, այլ նաև կրթական ծրագրեր ստեղծելն ու զարգացնելը, նորարարություն խթանելը և այլն:

2. Ճիշտ չէ կրթության բյուջեի հատկացումների 0,5 տոկոսը կամ համապատասխան բյուջետային տողի 4,7 տոկոսը թիրախավորելը, խնդիրը քաղաքականացնելը: Անհրաժեշտ են ստուգումների հավասարություն և անաչառություն, ստուգման գործընթացի արդյունավետություն, բովանդակային և մասնագիտական քննարկումներ: Եթե ստուգում են, պետք է ստուգեն բոլորին, և միայն ստուգելուց հետո կարելի է կարծիք հայտնել: Այնինչ կատարվում է ճիշտ հակառակը:

3. Համեմատություններ կատարելիս պետք է համեմատել համեմատելի բաներ: Կարիք չկա կրթության բովանդակությունը և որակը խառնել դպրոցի զուգարանի և կոյուղու խնդիրների հետ` ապակողմնորոշելով մարդկանց: Դպրոցների վերանորոգումը շատ կարևոր է, բայց կրթության որակը պակաս կարևոր չէ: Այժմ օրինակով համեմատենք համեմատելի բաներ: 2004-2014 թթ. ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր միայն Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով ստեղծելու և ներդնելու վրա կատարված ծախսերը կազմում են 9,3 մլն ԱՄՆ դոլար (ներառված չեն պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ԿԱԻ-ին այդ նպատակով տրվող գումարները), իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ստեղծման և ներդրման առաջին փուլի վրա ծախսվել է 0,6 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 15 անգամ քիչ: Պետական վերապատրաստման ծրագրերի միջին տևողությունը 5 օր է, իսկ ԱԲ-ինը՝ 1 տարի: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ պետական վերապատրաստման ծրագրերը պետք է հիմնովին փոխվեն և համապատասխանեցվեն միջազգային որակական չափանիշների, իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է OECD TALIS-ի հետազոտության չափանիշներին: Հայաստանում ուսուցիչների զարգացման պետական ծրագրի մշակման խորհրդատվության համար պետությունը շուրջ 0,7 մլն ԱՄՆ դոլար է վճարել հետևյալ միջազգային խորհրդատուներին` Anglia Assessment LTD, IE Partners LTD, ABU Consult Germany: Իսկ ԱԲ-ի` բոլոր ուսուցիչների համար միջազգային որակի, հայալեզու վերապատրաստման ծրագրի խորհրդատվության բյուջեն կազմել է 0,4 մլն ԱՄՆ դոլար, և խորհրդատուն է UCL Institute of Education-ը, որն առաջինն է կրթության ոլորտի համաշխարհային բուհերի դասակարգման աղյուսակում` ըստ QS World University Ranking-ի:

4. 2016 թ. կատարված Կրթության չափորոշիչի վերլուծությունը («Այբ» հիմնադրամի և «Ի-Վի քոնսալթինգ» ընկերության կողմից կատարված) լավագույնս ցույց է տալիս մեր հանրակրթական պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի վատթար վիճակն ու անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին (հղումը այստեղ` http://www.cfep.am/files/legislation/538.pdf): Իսկ ԱԲ-ն ունի միջազգային ճանաչում և ԱԲ-ի շնորհիվ՝ Հայաստանը որպես երկիր հայտնվել է միջազգային ճանաչման ամենահեղինակավոր ցանկերում: Օրինակ` UCAS-ը ճանաչում է ԱԲ-ը և դրանով` Հայաստանը, բայց չի ճանաչում ՀՀ հանրակրթական ատեստատը` այն անբավարար համարելով հեղինակավոր բուհեր ընդունվելու համար: Համեմատության համար նշենք, որ UCAS-ը նաև չի ճանաչում և հեղինակավոր բուհեր ընդունվելու համար բավարար չի համարում Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների հանրակրթության որակավորումները:

5. ԱԲ ծրագիրը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի և UK NARIC-ի պես հեղինակավոր կազմակերպությունների կողմից: UK NARIC-ի կայքում (հղումն՝ այստեղ) մասնավորաբար ասվում է, որ ԱԲ-ը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, օրինակ՝ բրիտանական A Level-ին և ամերիկյան Advanced Placement-ին:

6. Իր կրթական բովանդակությամբ, ուսուցիչների պատրաստման և դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերով, քննական համակարգով` ԱԲ-ը մեր հանրակրթության կարևոր ձեռքբերումն է և Հայաստանի քաղաքացիների հարստությունը: Մենք բոլոր կառավարությունների հետ քննարկել ենք և պատրաստ ենք քննարկելու ԱԲ-ի ներդրման ուղիները, դպրոցների ընդգրկման ծավալները և ռազմավարությունը: Ուզում ենք շեշտել, որ ԱԲ-ը որպես ծրագիր ամբողջական փաթեթ է, և որևէ մասի առանձնացում ու ներդրում չի կարող արդյունավետ լինել: Բացի դրանից, ներդրման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որը տարիների ընթացքում ձևավորել է «Այբ» հիմնադրամը:

7. «Այբ»-ը Հայաստանի հեղինակավոր կրթական կառույցներից մեկն է, որը համագործակցել և շարունակում է համագործակցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի համալսարանի, Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի և այլ հեղինակավոր միջազգային կառույցների հետ: ԱԲ-ի նկատմամբ քաղաքականացված մոտեցումը և քաղաքական պատճառներով դրա կասեցումը մեծ հարված կարող է հասցնել մեր երկրի միջազգային հեղինակությանը:

8. «Այբ» կրթական հիմնադրամը, որը ներկայացնում է բարերարների մի մեծ համայնք և ունի որոշումներ կայացնելու մշակված մեխանիզմներ, համաֆինանսավորել է այս ծրագիրը` ցույց տալով Հայաստանի կրթությանը ծառայելու լավագույն օրինակներից մեկը: «Այբ»-ը համարում է, որ պետք է աջակցել պետությանը` լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու Հայաստանի բոլոր երեխաներին:

Ամփոփելով ակնկալում ենք բովանդակային երկխոսություն ԱԲ-ի և ընդհանրապես կրթության զարգացման ծրագրերի ու տեսլականի շուրջ: Երկխոսությունը և համագործակցությունը արդյունավետ որոշումների հասնելու բանալիներն են: Միակողմանի որոշումները բերելու են հակարդյունք, և ԿԳՆ-ի միակողմանի հռետորաբանությունը չի նպաստում մեր ժողովրդի միասնականության հասնելու սպասումներին: Հազարավոր մտածող և սրտացավ մարդիկ, որոնք ականատես եղան մեր հեռակա և թեժ հրապարակային բանավեճին, ԿԳՆ-ից և «Այբ»-ից սպասում են երկխոսություն և համագործակցություն: Շահելու ենք բոլորս: Շահելու են մեր պայծառ երեխաները»:

դիտվել է 1071 անգամ
«Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan