Նազենի Հովհաննիսյանի գարնանային նոր լուսանկարը
Նազենի Հովհաննիսյանը «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Մարդու ապրածն աչքերի մեջ է, շերտ առ շերտ տարիները լցվում են Հոգու մեջ ու խորացնում դիմագիծը։ Թե խորատես ես՝ «վազող տողով» կկարդաս յուրաքանչյուրի կյանքը՝ իր աչքերում։
Շերտ-շերտ խնամքով պահ եմ տվել ապրածն իմ աչքերին՝ երախտագիտորեն դասավորելով հիշողությանս դարակներում բոլոր մարդկանց, ովքեր սիրել են և կամ խոցել:Նրանք իմ դիմագիծն են, բոլորը։ Հիշողությունը՝ դեղնականաչ վարդերի պես՝ մխրճված իմ աչքերում...Պետք է մտապահել Վարդաբույրը»: