Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին շարունակել բանակցային գործընթացը հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգության առիթ է տալիս: Պարզ է, որ այն ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Մենք կոչ ենք անում կողմերին շարունակել բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը և խուսափել նոր լարվածությունից»,- Trend գործակալության հետ հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի մասնակցում հակամարտության կարգավորման գործին: