Մեծ Բրիտանիայում ևս թույլատրել են միասեռականների ամուսնությունները
Բրիտանկան խորհրդարանը վերջնականապես ընդունել է միասեռականների ամուսնությունները թույլատրող օրինագիծը:
Բրիտանիայի ստորին պալատը քվեարկել է օրինագծի ընդունման օգտին, ըստ որի միասեռական զույգերը ամուսնանալու պաշտոնական թույլտվություն կստանան:
Ի պաշտպանություն օրենքի հանդես են եկել բոլոր երեք ուժերի ներկայացուցիչները' պահպանողականները, լիբերալներն ու դեմոկրատները: Ավելի վաղ օրինագիծը հաստատել էր նաև Լորդերի պալատը:
Այսպիսով, առաջարկն ընդունել են բոլոր ատյանների ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդվում է, մոտ ժամանակներս պատգամավորները մտադիր են դիմել Ելիզավետա II-ին' փաստաթուղթը վավերացնելու համար: