Ծեծկռտուք Երևանում. ԱԺ պատգամավորի որդուն բերման են ենթարկել
Երևանյան ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանություն–ծեծկռտուքի «գլխավոր դերերում» եղել են պատգամավորի տղան ու մատուցողը։
Երևանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան ու ռեստորանի մատուցողներից մեկը վիճաբանել են։
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին։
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։
Պարզվել է, որ նա նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցողի՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ, վեճը վերածվել է ծեծկռտուքի։
Ըստ կայքի` մատուցողը պատասխանել է նրա` ափսեով հարվածելով գինովցած Գևորգյանի գլխին, որից հետո վերջինս էլ հարվածել է մատուցողին։
Կայքում նշված է, որ Ազգային ժողովի պատգամավորի որդին նախկինում դատապարտված է եղել։