2017-ին ՏՄՊՊՀ-ն 350 վարույթ է հարուցել, որից 122-ի դեպքում պատժամիջոցներ են կիրառվել. Ղալթախչյան
2017 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) բյուջեն կազմել է 212 մլն 500 հազար դրամ եւ օգտագործվել է բոլորը, տնտեսում ունենք միայն 1,7 մլն դրամի: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը:
Նրա խոսքով, նախորդ տարի 350 վարույթներ են հարուցել, 122-ի դեպքում դրանց հետեւել են կարգավորման խնդիրներ եւ պատժամիջոցներ են կիրառվել:
«Վարույթները եղել են բոլոր չորս ուղղություններով՝ գերիշխող դիրքի չարաշահում, հակամրցակցային համաձայնություններ, անբարեխիղճ մրցակցություն եւ համակենտրոնացումներ: Այս տարի հիմնական շեշտադրումը կատարել ենք շուկայի մուտքի արգելքները վերացնելու վրա: Փորձը ցույց է տալիս, որ դա ավելի էֆեկտիվ է, քան խախտում գտնել ու PR անել:
Մենք ունեցել ենք գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր, դա վերաբերել է շոկոլադի բատոնների շուկային, որտեղ գների չհիմնավորված իջեցումներ են եղել, առաջին դեպքն էր, որ կասկած կար, գների իջեցումը շուկայից դուրս մղելու նպատակ է ունեցել»,-ասաց նա:
Ունեցել ենք դեպքեր, երբ 3-րդ անձի կողմից փորձ է արվել ուղղորդել ավիաշուկայի մասնակիրցներին. «Տոմս վաճառողների ասոցիացիա կա, որոնք փորձել են իրեն կանոնակարգի մեջ կետ մտցնել, որ ավիաընկերությունների հետ պայմանագրեր ունեն, իրենց պայմանագրերով նախատեսված ավիակասաներին թույլ տան վաճառել տոմսեր»,-ասաց Ղալթախչյանը՝ հավելելով, որ մեծ աշխատանք են կատարել նաեւ պետական գնումների հետ կապած, որոնք արդյունք է տվել:
Հաջորդը չարաշահումներն են, որտեղ խախտումները շատ են պակասել, 300 ստուգումից միայն 2-3 դեպք է գրանցվել: