Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հայերեն է ողջունել
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
Հանդիպման սկզբում Մարգվելաշվիլին ողջունել է Փաշինյանին հայերեն։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: