Քիմ Քարդաշյանն այսօր հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ
Քիմ Քարդաշյանն այսօր իր փաստաբանի հետ միասին հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին գրում է tmz.com-ը:
Նշվում է, որ Քարդաշյանը Թրամփի հետ քննարկելու է Էլիսի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, ով արդեն 21 տարի գտնվում է անազատության մեջ: