13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց. տանտերերը բացակայել էին ընդամենը 30 րոպե (տեսանյութ)
Մայիսի 17-ին Նուբարաշենում բնակարանային գողություն էր կատարվել: Ամուսիններն ընդամենը կես ժամով էին տնից բացակայել` ժամը 17-ից մինչեւ 17:30-ը: Իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր բնակարանի դռան փականը, տնից հափշտակել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույցներ, պայուսակներ, այլ թանկարժեք իրեր` պատճառելով 13 միլիոն դրամի գույքային վնաս:
Գողության մասին ահազանգը ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց օպերատիվ կառավարման կենտրոնից, հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որեւէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել, հարակից խանութի վաճառողները` նույնպես: Ամեն ինչ այնքան արագ էր կատարվել, որ ոստիկանները մի պահ նույնիսկ մտածում էին, որ հարեւաններից կարող էին լինել:
Մանրամասները՝ տեսանյութում: