ՀՀԿ խմբակցությունը նիստ է արել և հեռացրել Շիրակ Թորոսյանին
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը նիստ է արել և հեռացրել Շիրակ Թորոսյանին։
ՀՀԿ խմբակցության փոխանցմամբ, խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել, համաձայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների, Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին:
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչը համաձայնեցված չէր եղել ՀՀԿ խմբակցության հետ: Դա առաջ էր բերել ՀՀԿ-ականների զայրույթը:
Իսկ այսօր էլ հայտնել էր, թե պատգամավորական մանդատը վայր չի դնելու։ Նա նշել էր, թե ինքն է հայտնել իր հեռանալու մասին, շեշտել, որ ՀՀԿ խմբակցությունը ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը, որևէ վեճ, հակափաստարկ, նեղացվածություն չի եղել։