ԱՄՆ-ում Էդգար Ստեփանյանը մեդալակիր է դարձել
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթներն ամերիկյան Velo Pasadena Racing team ակումբի կազմում: Նա երկրորդ տեղն է գրավել BARRY WOLFE GRAND PRIX մրցաշարում, որն անցկացվել է Կալիֆորնիայում:
Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանն ամերիկյան ակումբ էր տեղափոխվել այս տարվա մարտի ամսին: