Եթե ես ասեմ, որ 2-3 ամսից ստվեր չենք ունենալու, ես ազնիվ չեմ լինի. ՊԵԿ նախագահ
Ստվերի դեմ պայքար իրականացվել է ՊԵԿ–ի կողմից, բայց ըստ երեւույթին ոչ այնքան արդյունավետ, որ հանրությունը կարող էր սպասել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով պայքարելու ենք դրա դեմ. «Եթե ես ասեմ, որ կարճ ժամանակ անց՝ երկու կամ երեք ամիս հետո ստվեր չենք ունենալու, ես ազնիվ չեմ լինի հանրության առջեւ։ Համենայն դեպք, ստվերի դեմ պայքարը մեր առաջին նպատակադրումներից մեկն է»,-ասաց ՊԵԿ նախագահը: