Հայազգի ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Le Petit Cannes կինոփառատոնում
Ուկրաինայում բնակվող հայազգի ռեժիսոր Խաչատուր Վասիլյանի «Դետալներ» կարճամետրաժ ֆիլմը մրցանակ է ստացել Կաննի 71-րդ կինոփառատոնին զուգահեռ անցկացված Le Petit Cannes Film Festival կինթփառատոնի շրջանակում: Այս մասին Վասիլյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Դե ինչ ընկերներ, բոլորիս շնորհավորում եմ մեր «Դետալներ» ֆիլմի հաղթանակի կապակցությամբ: Փորձարկումը հաջողվեց»,-գրել է Վասիլյանը:
Հայտնի է, որ ռեժիսորի աշխատանքը լավագույնն է ճանաչվել «Փորձարարական կինո» անվանակարգում աշխարհի տարբեր անկյուններից ներկայացված 550 կարճամետրաժ ֆիլմերի շարքում:
Նշվում է, որ ֆիլմի ստեղծողներն արդեն հրավիրվել են շվեյցարական Լոկարնոյում կայանալիք միջազգային կինոփառատոնին: