Հմուտ դիմահարդարը Քիմ Քարդաշյանին վերածել է արքայադուստր Ժասմինի (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կերպարանափոխությունների մեծ սիրահար է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այժմ հայազգի գեղեցկուհին որոշել է վերածվել դիսնեյյան արքայադուստր Ժասմինի:
Այդ հարցում նրան օգնել է հմուտ դիմահարդար Քենդի Ջոնսոնը, որն ամենայն մանրակրկտությամբ կրկնօրինակել է անիմացիոն գեղեցկուհու դիմագծերն ու ոճը:
Եվ թեպտ դիմահարդարը գերազանց է աշխատել, այնուհանդերձ՝ մեծերին չի հաջողվել շփոթեցնել Քարդաշյանի 4-ամյա դստերը, որը միանգամից ճանաչել է մորը:
«Ես արքայադուստր Ժասիմինն եմ»,-ասել է Քարդաշյանը:
«Իրականում դու Քիմն ես»,-հակադարձել է Նորթը: