ԵՊՀ ցույցը մի պահ ընդհատվեց, ցույցին դեմ երիտասարդ կար (լուսանկարներ)
Երեւանի պետական համալսարանում ժամը 11-ից մեկնարկել էր բողոքի ցույցը:
Երբ ուսանողները շարժվում էին դեպի ռոմանագերմանական ֆակուլտետների մասնաշենք, կոչ անելով միանալ իրենց, վանկարկելով «ազատ, անկախ ուսանող», նրանց դիմավորեց «Դեմ եմ անհիմն ռեստարտին» գրությամբ պաստառով մի երիտասարդ: Նա ասաց, որ դեմ է բողոքի նման տարբերակին, դրանք կարող էին օգնել, երբ նախկին կառավարությունն էր, բայց հիմա ժողովուրդը նոր կառավարություն ունի, ոստիկանն իրենցն է, ԱԱԾ-ն ամեն օր խոսում է բարեփոխումների մասին:
Արմեն Խաչատրյան ներկայացած երիտասարդը ասաց, որ պետք է հարցերը այդպես լուծել, ոչ թե անվանարկել մարդկանց, ովքեր հնարավոր է վաստակ ունեն, չի կարելի առանց հստակ փաստերի ու պատկան մարմինների գնահատականների մարդկանց անվանարկել: