Լեհաստանի նախագահականը մայիսի 28-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով (լուսանկար)
Լեհաստանի նախագահական պալատը մայիսի 28-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանատունը:
«Լեհաստանի նախագահական պալատը 2018 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ: Շնորհակալություն Լեհաստան»,-ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։