Բավականին մութ և խառը պատմություններ է ջրի երես հանել. ՊԵԿ նախագահ
Այն գործառույթը, որն իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ և գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում անելու նպատակադրում է ունեցել, ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նորանշանակ նախարար Դավիթ Անանյանը։
«Նախկինում կային շուրջ 8-9 ընկերություն, որոնք բեռնափոխադրումներ և նաև մաքսազերծման գործընթաց էին իրականացնում։ «Նորֆոլկը» ստեղծվել էր այն նպատակով, որպեսզի մաքազերծումը բեռնափոխադրումից տարանջատվի, և մաքսզերծումը մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով իրականացնի։ Եթե այդ տեսանկյունից նայենք, «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ է ջրի երես հանել», - նշեց նա։
ՊԵԿ նախագահը ձեռնպահ մնաց նշել, թե արդյոք «Նորֆոլկն» իր գործունեության ընթացքում հարկեր թաքցրել է, թե ոչ՝ նշելով, որ այս պահին ընթանում է քննություն, որը կտա հարցերի պատասխանները։
«Ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրենք՝ «Նորֆոլկը» ի սկզբանե որոշակի կարգավորումներ անելու նպատակով է ստեղծվել, ինչքանով է դա հաջողվել, քննությունը ցույց կտա։ Որպես մասնագետ՝ կարծում եմ, որ նախկինի համեմատ «Նորֆոլկը» շատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաև իր գործունեության մեջ որոշակի շեղումներ անելով», - հավելեց Անանյանը։