Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը խոշոր ներդրում է անելու Գյումրիում
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Aravot.am-ին տված հարցազրույցում խոսելով կատարվելիք ներդրումներից, տեղեկացրեց, որ Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնվող «Բարեկամության» այգին վերջնականապես ազատելու են տնակներից ու ներդրումներ կատարելու նպատակով հանձնելու են Ռուբեն Վարդանյանին պատկանող կազմակերպությանը։ «Արդեն իսկ խոսում ենք, որպեսզի 22 բնակիչների հետ ազատենք տարածքը և տանք համապատասխան կազմակերպությանը։ Իդեալական այգի կլինի, միայն ատրակցիոները, որ բերելու են, մոտ 4 միլիոն դոլարի արժողություն ունի։
«Բարեկամության» այգին ընդհանուր կտանք իրենց, եթե չեմ սխալվում մոտ 27 հեկտար տարածք, այնտեղ կան որոշ տարածքներ, որ իրենք ուզում են գնել։ «Բարեկամության» այգին վերականգնելու են այնպես, ինչպես վերականգնեցին «Մոնումենտ»-ի այգին Երևանում, էլի ինքը վերցրեց։ Այսպիսի լավ ծրագիր է լինելու մեր քաղաքի համար։
Մանրամասները՝ այստեղ: