«Չէ ինչ ես ասում, նա չէ, Գարիկի կինը գեղեցիկ է». ինչպես չեն ճանաչել Գարիկ Մարտիրոսյանի կնոջը Փարիզում
Գարիկ Մարտիրոսյանի կինը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և մեկնաբանության հատվածում գրել.
«Գարիկի հետ 20 տարիների համատեղ կյանքի ընթացքում անցել ենք «ջրի և կրակի միջով»: Իսկ այսօր, ես իմացա, թե ինչ է նշանակում անցնել «շաքարե խողովակներով»: Գարիկի հետ այգում զբոսնելիս, ականջիս պոչով լսեցի երիտասարդ զույգի խոսակցությունը: «Նայիր, նայիր, կարծես Գարիկ Մարտիրոսյանն է: Թե նա չէ, հնարավոր է ուղղակի նման է», - ասաց աղջիկը: «Սա հաստատ Գարիկ Մարտիրոսյանն է, տես, նրա կինն է կողքին՝ Ժաննա: Ես նրա հետևորդն եմ», - հպարտ պատասխանեց տղան: Այս արտահայտությունից հետո ես ինձ շատ հայտնի մարդ զգացի, ինչպես են ասում՝ մեգաաստղ, որի փայլից ճանաչում են ուրիշ աստղի!!!! Գլուխս պտտվեց, թագս քիչ էր մնում ընկներ, հայացքս սառեց «ներքեւից վերև» դիրքում, կյանքս նոր գույներ ստացավ, հիմնականում ոսկեգույն: «Չէ ինչ ես ասում, նա չէ: Գարիկի կինը գեղեցիկ է, ես ամսագրում ես տեսել», - վստահ ասաց աղջիկը: Թե ինչ եղավ հետո, ես չեմ հիշում: Արթնացա տանը: Հիշում եմ միայն թունելի վերջում՝ լույսը. հնարավոր է ես մնացել էի «շաքարե խողովակում», - գրել է Ժաննա: