Հայաստանում ստեղծվել են 2 նոր ֆուտբոլային ակումբներ
Հայաստանում ստեղծվել են 2 նոր ֆուտբոլային ակումբներ՝ «Յունիորը» և «Լոկոմոտիվը» (Երևան): Ակումբները հաջորդ մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կխաղան Առաջին խմբում։
2 թիմերը ստուգողական հանդիպում են անցկացրել։ «Լոկոմոտիվը», որը գլխավորում է «Բանանց-2»-ի նախկին մարզիչ Վահե Գևորգյանը, հաղթել է նվազագույն հաշվով։
«Յունիորի» մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում բացված ակումբի վերաբերյալ։
«Կպատմենք այն մասին, թե ինչու է ընտրվել հենց Հայաստանի առաջնությունը․
1․ Սա Եվրագավաթներ տանող ամենակարճ ճանապարհն է։ Անցած մրցաշրջանում Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր 6 թիմ, որոնցից 4 կխաղան Եվրոպայում։
2. Տեղի ֆեդերացիայի օգնությունը։ Մենք մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին։ Բացի բանավոր խոսքից, նրանք մեզ անհատույց կտրամադրեն Սևանի նորակառույց ստադիոնը։ Կփոխանցեն մեզ նաև տեղի ակադեմիան, որտեղ մենք կհավաքենք մեր լավագույն սաներին և մարզիչներին։
3․ Բացակայում է լեգեոներների սահմանափակումը։ Մենք կարող ենք հրավիրվել մեզ անհրաժեշտ բոլոր խաղացողներին, որոնք խաղացել են մեր ակումբում, ինչպես նաև «Յունիորի» արտասահմանցի մյուս սաներին։
4․ Եղանակային պայմանները, սննդի որակը, բնակարանների գները, սրանք բոլորը ցույց են տալիս, որ Հայաստանը օպտիմալ տարբերակ է ակումբի համար»,- ասված է «Յունիորի» հայտարարությունում։