«Այժմ Հայաստանում տեղի են ունենում ոգեշնչող փոփոխություններ». Էլթոն Ջոն (լուսանկար)
Հայաստանում շատ հուզիչ և ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին Հայաստանից հեռանալուց հետո Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը:
Հրապարակելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը՝ երաժիշտը գրել է. «Մեծ պատիվ է նման ջերմ հյուրընկալության արժանանալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այս հրաշալի երկրում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Շնորհակալ եմ բոլորին` Դևիդին և ինձ նման կերպ ընդունելու համար»: